Հյուսիսային պող.

Ցուցադրել

Պիացցա Գրանդե

Ցուցադրել

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Տրամադրության արվեստանոց

TIZIANO-ում ամեն ինչ ներթափանցած է տրամադրությամբ: Տրամադրություն ստեղծելը, բուռն նվիրվածություն, հոգատար ձեռքեր և մի գդալ կախարդանք պահանջող նուրբ արվեստ է: Ձեզ համար պատրաստված մաքուր վայելքի յուրաքանչյուր քաղցր պատառիկ իր մեջ հատուկ տրամադրություն է կրում:

Մեզ համար հաճույք է լինել ձեր օրվա ամենաքաղցր մասը և ստեղծել ձեզ համար պատմություններ լուսաբացից մինչ մայրամուտ: Մենք համադրում ենք հոգատարությունը, տարբեր համեր ու կերպարներ հստակ չափաբաժիններով՝ Ձեզ համար անթերի կախարդանք ստեղծելու համար:

Այցելե՛ք մեր սրճարաններից որևէ մեկը՝ խտացրած երջանկության, կրկնակի շոկոլադային խաղաղության, բերանում հալչող անակնկալների, հենց նոր թխված խանդավառության, քաղցր էյֆորիայի կամ կարամելային սիրո ամենօրյա չափաբաժինը ստանալու համար, կամ վերցրե՛ք Ձեզ հետ հաճույքի տուփ և կիսե՛ք ձեր տրամադրությունը ձեր սիրելիների հետ:

Հատու՞կ մի բան եք փնտրում: Ո՞վ գիտի, գուցե հենց հիմա մեր հրաշագործ հրուշակագործները ստեղծում են հենց այն տրամադրությունը, որ Դուք եք փնտրում:

ՏԵՍԱԿԱՆԻ

Թխվածք՝ Նորվեգական ասույթ
- «Թխվածքաբլիթները պատրաստվում են կարագից և սիրուց»:

Շոկոլադ՝ Մայքլ Լևին
- «Քիմիայի տեսանկյունից շոկոլադը իրոք աշխարհի ամենաանթերի սնունդն է»:

Հացաբուլկեղեն՝ Էռնեստին Ուլմեր
- «Կյանքը կարճ է: Առաջինը կերե՛ք դեսերտը»:

Սուրճ՝ Հովարդ Շուլց
- «Ես չեմ կարող պատկերացնել օրս առանց սուրճի: Չեմ կարող պատկերացնել»: